Հայաստանում, մարտի 5-ին, ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրիի լեռնանցքի 339 կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրեւ:
Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























