Ուկրաինայում տիրող իրավիճակի մանրամասն քննարկում է տեղի ունեցել երեքշաբթի Մադրիդում՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջեւ: Այս մասին այսօր հաղորդել են ռուսական ԱԳՆ-ից:

«Լավրովն իր զրուցակցի հատուկ ուշադրությունը գրավել է ռուսական դիրքորոշման սպառիչ պարզաբանումների վրա, որոնք արվել են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»,-ասել են նախարարությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նախարարն ընդգծել է որ այդ երկրում կարգավորումը պետք է հիմնվի փետրվարի 21-ի՝ ճգնաժամային իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համաձայնագրի վրա՝ բերառյալ սահմանադրական բարեփոխման վերաբերյալ բանաձեւը, որը պետք է հաշվի առնի բոլոր շրջանների շահերը, ասվում է հաղորդագրությունում: