Մոլորակի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Միսաո Օկավան, նշում է իր 116-րդ տարեդարձը: Նա մոլորակի ամենածեր բնակիչ է ճանաչվել նախորդ տարվա հունիսին՝ գրանցվելով Գինեսի գրքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միսաո Օկավան ծնվել է 1898թ. մարտի 5-ին ճապոնական ավանդական կիմոնոների խանութի սեփականատիրոջ ընտանիքում: Երկարատեւ կյանքի ընթացքում նա երեք երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից երկուսը առողջ են եւ իրենք էլ են երկարակեցության օրինակ հանդիսանում: Նրանց տարիքն արդեն 90-ից անց է:
Միսաո Օկավան մշտապես կրկնում է, որ երբեք առողջական լուրջ խնդիր չի ունեցել:
«Ես միշտ շատ համով բաներ եմ կերել, երեւի դա է երկարակեցության գլխավոր գաղտնիքը, լրագրողներին ասել է Օկավան, - եւ, իհարկե, կարեւոր է լավ քնելը»:



























