Եվրամիության 15 տարեկանից բարձր կանանց 30 տոկոսը բախվել է ֆիզիկական կամ սեռական բռնության խնդրի հետ: Այսպիսի արդյունքներ է ցույց տվել վերջին հետազոտությունը, որն անցկացվել է մարդու հիմնարար իրավունքների մոնիթորինգի Եվրոպական միության գործակալության կողմից:
Ինչպես նշվում է կանանց նկատմամբ բռնության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Դանիայում, որտեղ այդ խնդրի հետ բախվում է ամեն երկրորդ կինը:
Օրինակ Էստոնիայում ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվում է կանանց 33 տոկոսը, ինչը ԵՄ համար միջին ցուցանիշ է:



























