Պետերբուրգ ոստիկանությունը մի շարք կողոպուտների կասկածանքով երկու անչափահասների է բռնել, որոնք նախկինում էլ դատվել են նման հանցանքների համար:
17 եւ 16-ամյա կասկածյալները ոստիկանների ձեռքն ընկել էին դեռեւս 2013-ի նոյեմբերին: Ավելի ուշ պարզվել է քաղաքացիների հեռախոսներն առեւանգելու գործին նրանց մասնակցությունը: Հոկտեմբերին անչափահասները 21-ամյա գործազուրկից երեք iPhone 5s էին գողացել՝ պատճառելով 102 հազար ռուբլու վնաս:
Նույն ամսին շենքի շքամուտքում եւս մեկ տղայից խլել էին iPhone-ը, հայտնում է «Ռոսբալտը»:
Նոյեմբերի սկզբին տներից մեկի վրա հարձակման արդյունքում գողերի ավար էին դարձել iPhone 5s եւ Samsung ֆիրմայի բջջային հեռախոսները՝ ընդհանուր 73,2 հազար ռուբլի արժեքով:



























