Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի անի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նիստը տեղափոխվել է մյուս շաբաթ, կոնկրետ օրը եւ ժամը առայժմ հայտնի չէ: Թե ինչն է այս շաբաթ նիստ չանելու պատճառը, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ զբաղված են կուսակցական աշխատանքներով:
Իսկ մյուս շաբաթ ՀՀԿ-ն կգումարի Գործադիր մարմնի նիստ, առայժմ, նրա խոսքով, Խորհրդի նիստ հրավիրելու անհրաժեշտություն չկա:




























