Հայաստանի ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առեւտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության եւ ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին եւ կրծքավանդակին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կարեն Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




























