Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) մարտի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի նախագահը հաջողություն է մաղթել նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման եւ մշակութային փոխանակումների միջոցով:
Կորեայի նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:




























