Հյուսիսային Կորեայում 33 մարդ դատապարտվել է մահապատժի՝ ձերբակալված հարավ-կորեական միսիոներների հետ առնչություն ունենալու համար:

Հաղորդվում է, որ բոլոր դատապարտյալները մեղադրվում են իշխանությունը տապալելու եւ 500 ստորգետնյա եկեղեցի կառուցելու համար խոշոր չափի գումար ստանալու մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ում կալանավորված հարավկորեացի քրիստոնյա միսիոները խնդրել էր ներում շնորհել իրեն:

Միսիոներ Կիմ Ջոնգ Ըկը պատմել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից ձերբակալվել է  նախորդ տարվա հոկտեմբերին: Նրա խոսքով՝ ինքը ԿԺԴՀ է ժամանել Չինաստանից եւ փորձել է հասնել Փհենյան: Նրա մոտ եղել է քրիստոնեական գրականություն, ֆիլմեր եւ կրոնական այլ նյութեր: