Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 11:30–ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում բուքը դադարել է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 5-ին, ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրիի լեռնանցքի 339 կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել: