Եվրամիությունը չի պահանջում Վրաստանից օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, ասել է ընլայնման ու բարի դրացիական քաղաքականության հարցերով եվրոպացի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Վրաստանի ոչ կառավարական սեկտորի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բազմաթիվ չհաստատված տեղեկություններ կան, սակայն Արեւմուտքը չի պատրաստվում Վրաստանին պարտադրել այլ երկրի արժեքներ:
«Վրաստանն իր արժեքներն ու ավանդույթներն ունի եւ ոչ ոք չպետք է վախենա դրանից: Օրինակ, ասում են, որ Ասոցացման մասին համաձայնագրի ձեւակերպումը պահանջում է ընդունել նույնասեռ ամուսնությունները: Պայմանագրում նման բան չկա. Վրաստանը պարտավոր չէ նման օրենք ընդունել»,-ընդգծել է Ֆյուլեն:
Վիզաների ազատականացմանը վերաբերող միակ պահանջը կապված է խտրականության դեմ օրենքի ընդունման հետ, ինչը պարտադիր է մարդու իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը:




























