Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել`  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:

Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետեւյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, "Կրթության առանց սահմանի" ՀԿ, «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Պեպանյան» ուսումնախորհրդատվական կենտրոն ՍՊԸ: