Ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, ով համագործակցել է հայերի հետ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է ադրբեջանական կառավարության՝ 2013թ վերաբերյալ զեկույցում:
Հետո պարզաբանվում է, թե ինչի մասին է խոսքը: «Ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի, ով հանցավոր դավադրության մեջ է եղել ռուսաստանաբնակ հայերի հետ: Նա այդ մարդկանց պատվերով կեղծ փաստաթղթեր է պատրաստել»,-հաղորդում է աղբյուրը: Փաստացի, կեղծ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ քրեական գործը հետին պլան է մղվում՝ հայերի հետ «համագործակցության» «հրեշավոր» փաստի համեմատ:




























