Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 46-ամյա Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 194 փամփուշտ եւ ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Մարտի 3-ին, ժամը 11.30-ին, 43-ամյա Արմեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի հրացան եւ 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























