Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 09.30-ին, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 3 շենքից բերման են ենթարկել 40-ամյա Գեւորգ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 4-րդ մասի մեղադրանքով:




























