Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Նոր Խարբերդ թաղամասից բերման են ենթարկել 38-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























