Yahoo ինտերնետ-ընկերությանը պատկանող ծառայություններից օգտվողները չեն կարողանա գործածել դրանք՝ Google-ում եւ Facebook-ում իրենց հաշիվներից, հաղորդում է Ռոյթերսը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Նոր համակարգը կպահանջի օգտատերերից գրանցել Yahoo ID-ն՝ ծառայությունները հասանելի դարձնելու: Ընկերությունը նոր համակարգին աստիճանաբար է անցում կատարելու: Նոր համակարգի վերջնական ներդրման ժամկետներն առայժմ հայտնի չեն, չնայած որ ընկերության ներկայացուցիչը Ռոյթերսին նշել է, որ փոփոխությունները անդրադառնալու են ընկերության բոլոր ինտերնետ-ռեսուրսների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























