Մեծ Բրիտանիայում ուսուցիչը 230 հազար ֆունտի չափով փոխհատուցում է ստացել վնասվածքի համար, որն ստացել է դպրոցում կենչուպի վրա կանգնելու եւ սայթաքելու հետեւանքով, հաղորդում է The Daily Mail-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Էսեքս կոմսության դպրոցներից մեկում, մի քանի տարի առաջ, սակայն հետաքննության արդյունքների մասին հայտնի է դարձել միայն վերջերս, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նա դպրոցի ուսուցչանոցից դուրս գալու ժամանակ ոտքը դրել էր կետչուպի փոքրիկ տուփի վրա, սայթաքել ու վայր ընկել, որի հետեւանքով լուրջ վնասվածք էր ստացել: Վեճը հարթվել էր արտադատարանական կարգով: Ոսւուցիչը 90 հազար ֆունտի փոխհատուցում էր ստացել, ինչպես նաեւ 120 հազար ֆունտ դատական ծախսերի համար: