Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 56-ամյա Քաջիկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. սեպտեմբերի 13-ից ՌԴ Սոչի քաղաքի Ադլերի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ժամը 11.20-ին, Ջաջուռավան գյուղից բերման են ենթարկել 40-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 6-ից ՌԴ Կրասնոգորսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: