Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, մարտի 3-ին, ժամը 14.45-ին, Վանաձոր քաղաքի Առափնյա թաղամասի թիվ 4 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 52-ամյա Արամ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2013 թ. հոկտեմբերից մինչեւ ս/թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի չգործող նախկին հանրակացարանի տարբեր հարկերից կատարել է լուսամփոփների, մետաղյա խողովակների եւ ջեռուցման մարտկոցների գողություններ:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: