Օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները փամփուշտներ եւ հրացան են գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների պահանջով` 56-ամյա Արամ Բ.-ն ներկայացրել է նշված վայրից հայտնաբերված ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 119 փամփուշտ, կոռոզիայի ենթարկված հրազենի դետալներ եւ խարտոց:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























