Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 8 տան մոտ, մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:




























