Երեւանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի մոտ, մարտի 4-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























