Երեւանի Ռոստովյան եւ Աթոյան փողոցների խաչմերուկում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 00.10-ին, իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























