ՌԴ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը ժամանել է Ղրիմ: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Կուզմինը: «Մեկօրյա այցի ընթացքում Միննիխանովը հանդիպում կանցկացնի Ղրիմի խորհրդարանում: Դրանից հետո նախատեսվում է հանդիպում նախարարների խորհրդի, ինչպես նաեւ Ղրիմի թաթարների առաջնորդների հետ բանակցություններ»,-ընդգծել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սիմֆերոպոլի օդանավակայանում Միննիխանովին դիմավորել է ինքնավարության կառավարության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Աշխատանքային այցի նախաշեմին Թաթարստանի նախագահը նախազգուշացրել էր Ղրիմում բնակվող ազգակիցներին զերծ մնալ ռուս բնակիչների հետ բախումներից:



























