Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկային հարակից խաչմերուկում, մարտի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: