Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ, մարտի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մազդա T 3500 L 47» մակնիշի տարհանող ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: