ԼՂՀ Մարտունի քաղաքի տարածքում, մարտի 1-ին ժամը 08:30-ի սահմաններում, շնագայլերի հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել են նույն քաղաքի եւ շրջանի Գիշի համայնքի բնակիչներ` Անդրեյ Աղաջանյանը, Մելանյա Ոսկանյանը, Արտակ Ջամալյանը, Ռիտա Ղահրամանյանը, Մարիամ Շահնազարյանը: Նրանք տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում։ Այս մասին Karabakh-open.info-ին տեղեկացրել են ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նույն օրը արդեն 15:40-ի սահմաններում Մարտունիի տարածքում շնագայլի հարձակման հետեւանքով տուժել է նաեւ նույն քաղաքի բնակիչ` 77-ամյա Ժենյա Մանասյանը, ով նույնպես տեղափոխվել է Մարտունիի շրջանային բուժմիավորում։
Շնագայլի հարձակում է նույն օրն արձանագրվել նաեւ ժամը 20:30-ի սահմաններում. Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասի տարածքում շնագայլի հարձակման հետեւանքով տուժել է նույն քաղաքի բնակիչ` 12-ամյա Էդվարդ Սարգսյանը:
Մարտունիի շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանի խոսքով՝ տուժածները գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Բժշկի գնահատմամբ՝ նրանց վիճակը բավարար է։




























