Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդսում մտածում են մարդկանց միտումնավոր նյարդայնացնելն արգելող քաղաքային օրենքը վերացնելու մասին, գրում է Associated Press-ը: 38 տարի առաջ ընդունված օրենքը վերանայելու նախաձեռնության հեղինակը դատախազ Քեթրին Միշն է:

Ըստ նրա՝ Գրանդ Ռապիդսում մարդկանց միտումնավոր նյարդայնացնելն արգելող օրենքին անհնար է հետեւել, քանի որ այն անորոշ ձեւակերպումներ է պարունակում եւ ընդհանուր առմամբ ոչ սահմանադրական է: Սպասվում է, որ փաստաթղթի մասին վերջնական որոշում կկայացվի մարտի  11-ին: Միաժամանակ, Միշն ընդգծել է, որ սպառնալիքների, հարձակման եւ վիրավորանքների արգելքն ուժի մեջ կմնա, փոխանցում է Lenta.ru-ն:

Հայտնի չէ, թե մարդկանց միտումնավոր նյարդայնացնելու համար Գրանդ Ռապիդսում քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել: