Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ այսօր՝ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը:
Դիտարկումն սկսվել է ժամը 12:59-ին եւ ավարտվել 13:21-ին: Մոտ 900 մետր հեռավորության վրա հայկական եւ ադրբեջանական խմբերի միջեւ տեսանելի շփում է հաստատվել:
Դիտարկումը անցել է առանց միջադեպերի:




























