Մոսկվան ամեն ինչ կանի Ուկրաինայում արյունահեղություն, հանրապետության բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգել թույլ չտալու համար: Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչպես ասաց մեր նախագահը, մենք ամեն ինչ կանենք արյունահեղություն, Ուկրաինայում ապրողների, ներառյալ՝ ՌԴ քաղաքացիների կյանքի ու առողջության դեմ ոտնձգություններ թույլ չտալու համար», - նախարարի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Ինչ վերաբերում է ՌԴ Սեւծովյան նավատորմի զինվորներին, ապա, ըստ նախարարի, «նրանք իրենց տեղակայման վայրում են». «Ձեռնարկվել են բարձր զգոնության հավելյալ հատուկ միջոցառումներ՝ Սեւծովյան նավատորմի տեղակայման վայրի անվտանգությունն ապահովելու համար»:



























