Հայաստանում առաջին անգամ ենք փորձարկում վնասատուների դեմ կենսաբանական պայքարի արդյունավետությունը: Այդ մասին մարտի 5-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ այս տարի վնասատու միջատների դեմ պայքարի արդյունավետությունը փորձարկվելու է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  Կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ: Ջերմոցային պայմաններում գիտնականները միջատներ «են լցնում» կարտոֆիլի եւ լոլիկի ցանքատարածություններում:

Պետրոսյանը հավելել է, որ վերջին ժամանակներս տարածվում են նաեւ վնասատուների դեմ ոչ քիմիական պայքարի այլ միջոցներ՝ ֆերոմոնային թակարդները: «Դրանց օգտագործելն ապացուցել է իր արդյունավետությունը, այդ թվում նաեւ՝ Հայաստանում: Գյուղատնտեսներին նորից ցանկանում եմ հիշեցնել դրանց օգուտի մասին», - նշել է փոխնախարարը: