ՌԴ Դաշնության խորհրդում օրինագիծ է մշակվում, որը նախատեսում է եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների (ներառյալ մասնավոր ընկերությունները) ունեցվածքի, ակտիվների եւ հաշիվների առգրավում, եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն:
«Օրինագիծը երկրի նախագահին եւ կառավարությանն այդպիսի հնարավորություններ է տալիս մեր երկրի ինքնիշխանությունը ոտնձգություններից պաշտպանելու համար»,-հայտարարել է օրինագծի հեղինակ, Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության հացերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Ռուս սենատորի խոսքով՝ ներկայումս իրավաբանները «մանրամասն ուսումնասիրում են հարցը», թե որքանով է օտարերկրյա ընկերությունների ակտիվների եւ հաշիվների հնարավոր առգրավումը համապատասխանում Ռուսաստանի Սահմանադրությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Բայց այն, որ դա ակնհայտորեն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, մենք չենք կասկածում: Բավական է հիշել Կիպրոսի օրինակը, երբ առգրավումը, ըստ էության, դարձավ այդ երկրին ԵՄ կողմից օգնություն տրամադրելու պայմաններից մեկը»,-հայտարարել է Կլիշասը՝ հավելելով, որ «ցանկացած պատժամիջոց պետք է փոխադարձ լինի»:



























