Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները հասանելի  են  աշխատանքային բոլոր օրերին, առավոտյան ժամը 9-ից 18:00-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից: Աշխատանքների իրականացման նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում:

Ըստ այդմ, փետրվարի ամփոփ տվյալներով, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187 եւ 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2088 հեռախոսազանգ, որից քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 457  հեռախոսազանգի տրվել է համապատասխան ընթացք: Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  282 հեռախոսազանգ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  փետրվարի ընթացքում քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  հեռախոսազանգերի թիվը կազմել  է 147: Քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք են ստացել եւ դրանց տրվել են  սպառիչ պատասխաններ կամ մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝  բարձրացված հարցերին տալով համապատասխան լուծումներ: