Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 5-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.35-ին, մարվել՝ 14.10-ին:
Այրվել է Է. Զ.-ին պատկանող բնակարանի ննջասենյակը` գույքով (12 քմ):




























