Մարտի 3-ին Ստամբուլի դատարանը սկսել է լսումներ՝ կապված Վրաստանի քաղաքացի Թեմուր Մախաուրիի գործ հետ: Վերջինիս մեղադրում են 2009-ին «Կովկասյան էմիրության» տեղական մասնաճյուղի առաջնորդ Ալի Օսաեւին սպանելու մեջ:
Նույն գործի շրջանակներում հեռակա կարգով անցնում են նաեւ ԱԴԾ երկու ենթադրյալ գործակալներ: Թուրքական դատախազության տվյալներով՝ 2011-ին նրանք չեզոքացրել են չեչենական սփյուռքի եւս երեք ներկայացուցիչների ու հեռացել Թուրքիայից՝ կեղծ անձնագրեր օգտագործելով:
Չեչենական ասոցիացիաներում այդ գործընթացը ցուցադրական են համարում ու հուսով են, որ դա կօգնի բացահայտելու ռուս լրտեսների ցանցը, որոնք որսում են արտերկրում չեչեն անջատողականներին, հաղորում է The Daily Beast-ի վերլուծաբան Թոմաս Սայբերտը:
Չեչեն ակտիվիստները հաղորդում են, որ ռուս գործակալներից եկող վտանգը չի վերացել: Անհայտ անձնինք նախորդ տար Անկարայում սպանել էին Թուրքիայի քաղաքացի Մեդեթ Օլուին, որը կրում էր «չեչենական Իչկերիա հանրապետության պատվավոր հյուպատոսի» տիտղոսը: Այս մասին հաղորդում է Inopressa-ն:



























