Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:  Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված եւ պատանի երկրապահ կամավորականների հանդիսավոր երդման արարողությանը, դիտել ԵԿՄ Երեւանի եւ մարզային ստորաբաժանումների ցուցադրական ելույթները:

Երեւանի քաղաքապետարանն էլ հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի սպարապետի հիշատակը հարգելու մասին: