Մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 10 եւ յուրացման 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 11 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ կողոպուտի 1-ական դեպք:

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: