Ստամբուլահայ ծաղրանկարիչ Արեթ Գըջըրի հերթական ծաղրանկարը նվիրված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու՝ Բիլալ Էրդողանի միջեւ կաշառակերությանը վերաբերող հեռախոսազրույցներին։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ում տեղ գտած Արեթ Գըջըրի ծաղրանկարը վերնագրվել է արեւմտահայերենով «Ալո, հայրիգս» գրությամբ։
Ավելի վաղ, մեծ արձագանք էր գտել Արեթ Գըջըրի «Ցեղասպանության ենթարկվելու համար ներողություն եմ խնդրում»։ եւ «1915-ից սկսած Իմաստունների լռությունը» ծաղրանկարները։
Նշենք, որ օրեր առաջ Youtube-ում հայտնվել են Էրդողանի եւ որդու միջեւ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք ըստ պնդումների, տեղի են ունեցել «Մեծ կաշառք» գործողության օրը՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին։ Տարբեր ժամերի տեղի ունեցած 5 հեռախոսազրույցների ժամանակ վարչապետ Էրդողանը որդուն հրահանգել է մոտը եղած կանխիկ 1 մլրդ դոլարը տեղափոխել եւ թաքցնել մի քանի գործարարների մոտ։





























