Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի 2014 թվականի համար: Այս մասին այդ մրցանակի համար կպայքարեն ռեկորդային թվով թեկնածուներ:
Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում է 278 թեկնածու, որոնցից 47-ը կազմակերպություններ են:
Հաղորդվում է, որ Ղրիմում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ցանկը կընդլայնվի, կոմիտեի անդամները փորձում են կանխատեսել, թե ինչպես կզարգանան դեպքերն ապագայում:
Նոբելյան կոմիտեում նաեւ նշել են, որ որոշում կայացնելիս հաշվի կառնեն աշխարհում հնչեղություն ստացած վերջին դեպքերը, մասնավորապես Ղրիմի համար Ռուսաստանի հակասությունը Ուկրաինայի եւ արեւմտյան երկրների հետ:
2014թ. Նոբելյան մրցանակի հավակնորդներից են ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, պակիստանցի հայտնի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը:
Նշենք, որ 2013թ. Պուտինին արդեն ներկայացրել էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այն ժամանակ ռուս խորհրդարանականները եւ հասարակական գործիչները առաջարկել էին Պուտինին հեղինակավոր մրցանակը հանձնել՝ Սիրիայում քիմիական զենքի շուրջ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:
Սակայն մրցանակը հասել էր Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, որը նույնպես մասնակցել էր Սիրիայի կոնֆլիկտի կարգավորմանը:



























