Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վաղը՝  մարտի 6-ին, հանդիպելու է բանակում զոհված զինծառայողների մայրերի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ բանակում զոհված զինծառայողների մայրերը նախորդ շաբաթ Կառավարության շենքի առաջ մոտեցել էին Գլխավոր դատախազին, ով խոստացել էր նրանց հետ հանդիպել: Հանդիպումը կկայանա վաղը՝ օրվա երկրորդ կեսին: