Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե նախագահի ընտրություններն իրենց օրակարգում չկան եւ ներկայիս նախագահը կարող է շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է օրակարգային հարցերին։
Այն հարցին, թե 3 անգամ արդեն ընտրված Էրդողանը, 4-րդ անգամ ընտրվելու համար նախաձեռնելո՞ւ է կուսակցության կանոնադրության փոփոխություն, նա պատասխանել է, թե գուցե կուսակցությունը գնա նման քայլի, սակայն ինքը նախընտրում է 3 շրջանից հետո գնալ հանգստի եւ հետո կրկին անցնել աշխատանքի։
Այս տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու հետ կապված լրագրողների հարցին Էրդողանը սենսացիոն հայտարարություն է արել. «Այս պահին մեր օրակարգում նման բան չկա։ Ներկայիս նախագահը կարող է շարունակել պաշտոնավարել»։




























