Ուկրաինայի Գերագույն ռադա օրինագիծ են ներկայացրել՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ: Տեքստը հրապարակված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում:

Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին» եւ «Արտաքին եւ ներքին քաղաքականության սկզբունքների մասին»  օրենքներում: Փոփոխություններով նախատեսվում է երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին՝ որպես Ուկրաինայի արտաքին քաղաքականության ռազմավարություն:

Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին»  օրենքի 6-րդ հոդվածում եվրոատլանտյան տարածք ինտեգրվելու մասին հիշատակում մտցնել:

8-րդ հոդվածում, որտեղ թվարկված են անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, «ԵՄ-ում անդամության ձեռքբերում» արտահայտությունից հետո նախատեսվում է ավելացնել նաեւ «Եւ Հյուսիսատլանտյան տարածքի պայմանագրին»:

Բացի դրանից, օրինագիծը նախատեսում է «Ներքին եւ արտաքին քաղաքականության սկզբունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածից բացառել այն դրույթը, որ Ուկրաինան դաշինքներից զերծ պետություն է: Նույն հոդվածում առաջարկվում է ավելացնել կետ՝ «Հյուսիսատլանտյան պայմանագրին եւ Հավաքական անվտանգության եվրոպական համակարգ ստեղծելուն Ուկրաինայի  անդամակցության» մասին:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  «2010 թ. Ուկրաինան դաշինքներից զերծ պետություն  հռչակելը չհանգեցրեց նրա անվտանգության ամրապնդմանը, այլ հակառակը, նվազեցրեց պաշտպանունակությունը»:

«Հաշվի առնելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության սպառնալիքները՝ Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու գործնական անհրաժեշտություն է ծագում՝ եվրաատլանտյան ինտեգրման եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության  ուղղությունը որոշելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փաստաթղթի հեղինակներն են «Բատկիվշչինայի» պատգամավորներ Ալեքսանդր Չորնովոլենկոն, Վալենտին Կորոլյուկը եւ Բորիս Տարասյուկը, հայտնում է «Կորեսպանդենտը»: