ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 5-ին կազմել է 414.4 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 568.89 դրամ (նվազել է 0.70 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.47 դրամ (աճել է 0.04 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 691.43 դրամ (աճել է 0.86 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 17,783.23 դրամ, արծաթի գինը՝ 281.79 դրամ, պլատինի գինը՝ 19,305.42 դրամ:
Մարտի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.3 դրամ:



























