Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա նոյեմբերի 30-ից ի վեր Կիեւի կենտրոնում զանգվածային ցույցերի զոհերի թիվը հասել է 99-ի, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Մարտի 5-ին հիվանդանոցում բուժվող տուժածներից մեկը մահացել է:
Մարտի 5-ի ժ. 06:00-ի դրությամբ՝ փետրվարի 18-ի ժ. 10:20-ից Կիեւի կենտրոնում բախումները թեժանալուց հետո շտապօգնություն եւ առողջապահական հաստատություններ բուժօգնության համար դիմել է 1039 տուժած, որոնցից 676-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 5-ի ժ. 06:00-ի դրությամբ Կիեւի հիվանդանոցներում բուժվում է 210 մարդ, հայտնում է 112.ua-ն:




























