Ֆրանսիացի աջ քաղաքական գործիչ, «Ազգային ճակատի» առաջատար Մարին Լը Պենը հայտարարել է, որ «Ուկրաինայում տիրող իրավիճակն իրեն անհանգստացնում է, քանի որ երկրում կան ծայրահեղականներ ու այն ցանկացած պահի կարող է սրվել»:
«Ազգային ճակատի» առաջնորդն ընդգծել է, որ «Ուկրաինան բարեկամական երկիր է, ինչպես որ Ռուսաստանը»: Եվ երբ առաջանում է սառը պատերազմի կանխազգացոմ, դա չի կարող չանհանգստացնել:
Քաղաքական գործիչը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամից կարելի է միայն բանակցությունների միջոցով: Ըստ որում՝ Լը Պենը «հստակորեն հասկացրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատասխանատվությունը Եվրամիության վրա է»:
«Եվրամիությունը կրակի վրա յուղ լցրեց՝ մասնակցելով նրան, որ ընդվզումը վերածվեց հեղափոխության: Նրանք ստիպեցին Ուկրաինայի մի մաիսն հավատալ, որ Ուկրաինան կարող է մտնել Եվրամիություն, ինչը լիովին սխել է: Պետք է ասել, որ եվրոպացիները չեն ցանկանում, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը: Նրանք չեն ուզում նաեւ Ալբանիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի անդամակցությունը»,-նշել է նա:
«Ռուսաստանի քթի առաջ դուռ շրխկացնելը ելք չէ, որպեսզի բանակցություններ վարել այդ ահռելի ազգի հետ, հզոր տնտեսական գերտերության: Դա պետք է հաշվի առնել: Ֆրանսիան եւս այդ առումով ռզմավարական շահեր ունի, պետք է ամրապնդել մեր կապերը նաեւ էներգետիկ ոլորտում: Մենք մի քաղաքակրթություն ունենք, չեմ հասկանում, թե ինչու չէինք կարող վստահել միմյանց»,-եզրափաակել է Լը Պենը:
Նշենք, որ 2012-ին նախագահական ընտրություններում Մարին Լը Պենը ստացել էր ձայների ավելի քան քսան տոկոսը:




























