Մակեդոնիայի Հանրապետությունում որոշում է կայացվել խորհրդարանը ցրելու մասին: Խորհրդարանի նախագահ Տրայկո Վելյանոսկին հայտնել է, որ նախաձեռնությանը հավանություն են տվել 120 պատգամավորներից 117-ը:

Ըստ Սահմանադրության՝ ժողովը կարող է ցրվել, եթե դրան կողմ են քվեարկել խորհրդարանականների մեծամասնությունը: Երկրի օրենսդիր մարմինը ցրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ալբանական Դեմոկրատական միության ներկայացուցիչները: Միությունն այդպես է արձագանքել այս տարվա ապրիլի 13-ին նախատեսված նախագահական ընտրություններին ընդհանուր թեկնածու ներկայացնելու առաջարկին իշխող կուսակցության մերժմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 27-ին: