Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում անցնել Հայաստանի՝ ապագա Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Այս մասին նա հայտարարել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի հետ ընդունվել է ու բարեհաջող կերպով իրագործվում է միջոցառումների համալիր՝ ադապտացնելու ՄՄ-ի ու Մաիսնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին: «Այդ պատճառով հնարավոր ենք համարում անցում կատարել Հայաստանի հետ պայմանագրի նախապատրաստմանը»,-ասել է Պուտինը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա նաեւ կարծում է, որ կարեւոր է օգնել նաեւ մեկ այլ շահագրգիռ երկրի՝ Ղրղըզստանին:



























