Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հատուկ անցակետային ռեժիմ է սահմանել Ղրիմ մտնելիս: Այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Պավել Շիշոլինը:

«Այսօրվանից լիարժեքությամբ գործելու է սահմանապահ ռեժիմը՝ Ղրիմի հետ հատման կետերում»,-հայտարարել է Շիշոլինը:

Ըստ նրա՝ մինչեւ երեք հարյուր սահմանապահներ բլոկ-պոստեր են կազմակերպել ու վերահսկում են մարդկանց ու տրանսպորտի տեղաշարժը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը: