Ռուսաստանը արգելել է վառելիք մատակարարել Ուկրաինայի ԱԷԿ-ներին: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, արգելքը սահմանվել է «Ուկրաինայում անկայուն իրավիճակի» պատճառով:

«Ուկրաինայում պահուստները կբավարարեն մարտին եւ ապրիլին: Հետո վերջանում է»,-հաղորդել է Ռոգոզինը եւ հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքում կա չորս կայանների տասնհինգ գործող էներգաբլոկ:

Բացի այդ, նա հաղորդել է, որ Ռոսատոմը դիմել է ԱԷՄԳ-ին՝ խնդրելով ստուգել Ուկրաինայում ԱԷԿ-ների անվտանգության մակարդակը:  Այս մասին հաղորդում է ЛІГА-ն: